Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։

Այս մասին տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։