Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգային հարցեր

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։