Իսրայելական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային շրջաններին, կան տասնյակ զոհեր։

Հայտարարության համաձայն՝ բարձր ճշգրտության հարվածն ուղղված է եղել «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբի դեմ, իսկ հարվածի թիրախը եղել է խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան, որի մահվան մասին հակասական տեղեկություններ են տարածվում:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել և չի մասնակցել իսրայելական զինուժի գործողություններին:

Իրանի նախագահ Փեզեշքիանը տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է որակել, նշել՝ Թեհրանը միջոցներ կձեռնարկի:

Մանրամասները՝ ռեպորտաժում: