Կոստանյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարարը։

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։