Հայաստանը Լիտվայի հետ ավիացիայի ոլորտում փոխանակվել է մասնագետների փորձով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։

 

Այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։

 

Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն է՛լ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները՝ ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը: Երկու կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը: