Գազայի հատվածում խաղաղ բնակչության զոհերի թիվը հասնում է 40 000-ի

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին հարվածելու մասին:

Արաբական լրատվամիջոցների տվյալով՝ ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է նաև Գազայի հատվածի կենտրոնական տարածքները, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:

Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն արդեն հասնում է 40 000-ի, վիրավորներինը՝ հատում 92 000-ը: Սրվում է հումանիտար ճգնաժամը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում պոլիոմիելիտով վարակման առաջին դեպքն է գրանցվել:

Նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Իսրայելի գործողությունների հետևանքով մեծանում է տարբեր վարակների առաջացման և տարածման վտանգը։