Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ: 
 
Դաշնային Հանրապետության ամենամեծ քիմիական գործարանում՝ BASF-ում, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ բռնկվել՝ տեղեկացրել են գերմանական լրատվամիջոցները:
 
Ավելի ուշ աշխատակիցները հանգցրել են կրակը, 14 մարդ միջին աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: 
 
Պայթյունի պատճառը պարզվում է:
 
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան