Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին:
 
Էրդողանի ելույթը հեռարձակել է տեղական հեռուստաընկերությունը:
 
Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի հետ այն, ինչ արել է»:
 
«Մենք պետք է ուժեղ լինենք: Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այդպես էլ կվարվենք նրանց հետ (Իսրայելի-խմբ.): Չկա այնպիսի բան, որը մենք չենք կարող անել»,- ընդգծել է Էրդողանը: