Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը
Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին փոխնախագահ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
73-ամյա Մոհամմադ Ռեզան բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը որպես առաջին փոխնախագահ աշխատել է Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ է նշանակվել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով:
Նա նաև եղել է Իրանի մեջլիսի պատգամավոր և ներկայացրել է Թեհրանը:
Ներկայում նա Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի և Նպատակահարմարության խորհրդի անդամ է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում։