Ուրախ եմ այն լավ լուրի կապակցությամբ, որ Հայաստանը հասանելիություն կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամին․ Կոլոննա

Ուրախ եմ այն լավ լուրի կապակցությամբ, որ Հայաստանը հասանելիություն կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը։

«Սա ֆրանսիական վաղեմի նախաձեռնության գագաթնակետն է։ Շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին՝ այն ավարտին հասցնելու համար: Ֆրանսիան աջակցում է Հայաստանին»,- գրել է Կատրին Կոլոննան։