Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի շուրջ։

«Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տիրող իրադրության վերաբերող մի շարք հրատապ հարցեր: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում: Ընդգծվել է կողմերի քննադատական գնահատականը հավաքական Արևմուտքի՝ տարածաշրջանում ապակայունացում և լարվածություն մտցնելու փորձերին՝ ի շահ իր հետաքրքրությունների»,- ասված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ։