Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերսկսումը

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերսկսումը։

«Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական կապերի՝ նորից նորմալ մակարդակի բարձրացումը կարևոր ենք համարում տարածաշրջանի կայունության և գործակցության ոգու տեսանկյունից»,- նշել են Թուրքիայի արտաքին գերատեսչությունից։