Կոլոմինան Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրատլանտյան ինտեգրման
ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ է անում արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրաատլանտյան ինտեգրման։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է Թբիլիսիի հետ երկարամյա գործընկերությանը։
Կոլոմինան Վրաստանի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ «ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և Վրաստանը եվրատլանտյան ինտեգրումը՝ այդ կերպ առաջ մղելով վրաց ժողովրդի ձգտումները»։