Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիև-Հելգա Մարիա Շմիդ հանդիպումը
Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության օրակարգի շուրջ։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է իր երկրի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որը, իբր, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հաղորդակցության հարցին։ Հելգա Մարիա Շմիդը, անդրադառնալով Կասպից և Սև ծովերով միջանցքի նախագծին, նշել է, որ կանաչ նավահանգիստների նախագիծը նշանակալի տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում: