ՆԱՏՕ-ի ղեկավարները ժամանում են Վաշինգտոն՝ մասնակցելու հոբելյանական գագաթնաժողովին
		08.07.2024 . Միջազգային


Վաշինգտոնում նախապատրաստվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նվիրված դաշինքի հիմնադրման 75-ամյակին։

Կառույցի անդամ 32 երկրի ղեկավարները հուլիսի 9-11-ը կհավաքվեն ԱՄՆ մայրաքաղաքում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ մեկ օր ուշ կժամանի՝ խորհրդարանի ընտրության երկրորդ փուլից հետո Ֆրանսիայում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով:

Օրակարգի գլխավոր հարցերից է հետագա աջակցությունն Ուկրաինային, մասնավորապես՝ պատերազմող երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացումը։

Միջոցառման մեկնարկից մի քանի օր առաջ էլ հականատօյական և պաղեստինամետ ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան մոտ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին