Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն



Բելառուսն ու Չինաստանը համատեղ հակաահաբեկչական զորավարժություն կանցկացնեն։ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրանք տեղի կունենան հուլիսի 8-19-ը։
«Բելառուսի Հանրապետություն են ժամանել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զինծառայողները։ Նրանք կմասնակցեն համատեղ հակաահաբեկչական վարժանքին»,- հստակեցրել են Բելառուսի ռազմական գերատեսչությունից։
Համատեղ վարժանքի նպատակներն են փորձի փոխանակումը, զորքերի համատեղ պատրաստման ոլորտում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար հիմքերի ստեղծումը: