Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ գործընթացը շուտով կավարտվի»,- ասել է Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում իր ելույթում։
Նրա խոսքով՝ Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք հավանություն են տալիս Հայաստանին և «անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները»։ Ֆիդանը վերահաստատել է՝ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին