ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն
		05.07.2024 . Միջազգային


ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայումը, որի շրջանակում ԱՄՆ-ը անորոշ ժամանակով կհետաձգի Noble PARTNER զորավարժությունները, որոնք նախատեսված էին Վրաստանում 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնը:

«Որոշումը կապված է Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին կեղծ մեղադրանքների հետ, որոնք ուղղված են Վրաստանի վրա ճնշում գործադրելուն՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար, ինչպես նաև իշխող կուսակցության դեմ հեղաշրջման երկու փորձերին մասնակցելու մեղադրանքների հետ»,- հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից:

Նշվում է, որ միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը Վրաստանի զինված ուժերի հետ՝ ուղղված ինքնիշխանությունն ապահովելու և տարածքային ամբողջականությունը պահպանելու՝ Վրաստանի կարողության ամրապնդմանը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին