Սիյարտոն ու Լավրովը քննարկել են Ուկրաինայում պատերազմը 02.07.2024 . Միջազգային
Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ռուսական կողմի տվյալով՝ զրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ:
Պետեր Սիյարտոն և Սերգեյ Լավրովը բարձր են գնահատել կողմերի միջև քաղաքական երկխոսության մակարդակը, ընդգծել՝ չնայած միջազգային ծանր իրավիճակին՝ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետության ոգով։
Օրակարգում է եղել ռուս-ուկրաինական պատերազմը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դիվանագետները նշել են, որ Կիևը պետք է անվերապահորեն ապահովի Ուկրաինայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները։