Սաիդ Ջալիլին և Մասուդ Փեզեշքիանը կմրցեն ԻԻՀ նախագահի ընտրության երկրորդ փուլում
Իրանում նախագահի ընտրության առաջին փուլի վերջնական արդյունքների հրապարակումից հետո Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանն անցել են ընտրապայքարի երկրորդ փուլ:
Ըստ վերջնական տվյալների, հաշվարկվել են 482 քաղաքի 58640 տեղամասի քվեաթերթիկները, հաշվվել է 24535185 ձայն։
Մասուդ Փեզեշքիանը ստացել է 10415991 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 9473298, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ՝ 3383340, Մոստաֆա Փուրմոհամմադիինը՝ 206397:
Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին, հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին: Նրա խոսքերը ներկայացրել է IRNA գործակալությունը։
Ըստ երկրի օրենքի, եթե թեկնածուներից ոչ ոք չի կարողանում ստանալ ձայների մեծամասնությունը՝ 50 տոկոսից ավելին, անցկացվում է ընտրության երկրորդ փուլը։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին