Մոսկվան և Թեհրանը մոտ ժամանակներս ռուսական գազի մատակարարման պայմանագիր կկնքեն

Մոսկվան և Թեհրանը մոտ ժամանակներս ռուսական գազի մատակարարման պայմանագիր կկնքեն

Մոսկվան և Թեհրանը պատրաստ են մոտ ժամանակներս ռուսական գազի մատակարարման պայմանագիր կնքել:
Նախօրեին ռուսական «Գազպրոմը» և National Iranian Gas Company-ն ռազմավարական հուշագիր են ստորագրել Ռուսաստանից Իրան գազի մատակարարումների կազմակերպման մասին: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտնել է, որ երկրի ենթակառուցվածքը շուտով պատրաստ կլինի ռուսական գազի ընդունմանը:
Tasnim գործակալության տվյալով՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ համատեղ հուշագրի ստորագրումը մեծ քայլ է երկու երկրների հարաբերությունների խորացման ճանապարհին և արդյունավետ միջոց տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին