Մախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել է 24.06.2024 . Միջազգային
Մախաչկալայում իրավապահների և զինյալների միջև եկեղեցու մոտ հրաձգությունն ավարտվել է, մարդիկ անվտանգ են:
Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ներքին գործերի նախարարությանը:
Հիշեցնենք՝ հաղորդվում էր, որ 19 մարդ է ահաբեկիչներից փրկվելու համար պատսպարվել Մախաչկալայի եկեղեցում:
Մինչ այդ նշվել էր, որ սպանվել էր Ռոսգվարդիայի մեկ աշխատակից, մի քանիսը՝ վիրավորվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան մի խումբ զինված անձինք Դերբենտում կրակ էին բացել եկեղեցու և սինագոգի վրա:
Դաղստանի ՆԳՆ-ի տվյալներոով՝ հարձակման հետևանքով սպանվել է 6 իրավապահ, 12-ը վիրավորվել է:
Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով:
Հանրապետությունում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
Դաղստանի մուֆտի Ահմադ-Աֆանդի Աբդուլլաևը դատապարտել է ահաբեկչությունը: