Սանդուն հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին
		21.06.2024 . Միջազգային


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության բանակցություններ սկսելու մասին:

«Մոլդովան կատարել է Եվրոպական հանձնաժողովի բոլոր հանձնարարականները։ Այսպես, թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց երկու տարի անց՝ հունիսի 25-ին, կկայանա Մոլդովա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովը, որը սկիզբ կդնի ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին»,- նշել է Սանդուն։ Նրա խոսքով՝ Քիշնևի նպատակն նախապատրաստվել ԵՄ-ին անդամակցությանը մինչև 2030 թվականը։

Սանդուն նշել է նաև, որ ԵՄ-ին ինտեգրումը Մոլդովայի համար զարգացման միակ ճանապարհն է, որի շնորհիվ կապահովվեն խաղաղություն, բարեկեցություն և լավ կյանք բոլոր քաղաքացիների համար: Նախագահը հիշեցրել է, որ աշնանը կայանալիք հանրաքվեի ժամանակ ժողովուրդը կորոշի՝ արդյոք դա՞ է երկրի զարգացման վեկտորը։

Եվրոպական ինտեգրման ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ Մոլդովայի գլխավոր բանակցող է նշանակվել եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին