Իսրայելը նախազգուշացրել է «Հեզբոլլահին». The Times of Israel
		19.06.2024 . Միջազգային


Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել են, որ հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո այլևս չեն հանդուրժի «Հեզբոլլահի» ուժերի ներկայությունը Իսրայելի սահմանի մոտ, և եթե չհաջողվի հասնել խնդրի դիվանագիտական լուծմանը, ապա կքննարկեն «Հեզբոլլահի» դեմ ռազմական սցենարը:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանն ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այդ ֆոնին Լիբանանում գործող «Հեզբոլլահի» մարտիկները և իսրայելական զինվորականները սկսեցին գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։

Իսրայելի կառավարության հայտարարությունից հետո երկրի պաշտպանության բանակի հրամանատարները հայտարարել են, որ պատրաստ են Լիբանանում հարձակողական գործողություններ սկսել:

Հրամանատարները նաև որոշում են կայացրել շարունակել բարձրացնել մարտական դիրքերում գտնվող զորքերի մարտունակությունը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին