Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի քարոզարշավը
		17.06.2024 . Միջազգային


Երկուշաբթի Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի նախընտրական քարոզարշավը, որը դիտորդներն անվանում են «կայծակնային արագ»: Այն կտևի ընդամենը 12 օր, թեկնածուներ են գրանցվել երկրի բոլոր 577 ընտրատարածքներում։

Եկել է ընտրողների հետ հանդիպումների, նախընտրական քարոզչություն տարածելու և հեռուստատեսային գովազդի ժամանակը, հայտնում է Euronews-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին ցրել էր խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը՝ Եվրախորհրդարանի ընտրությունում իր կուսակցության պարտության պատճառով։ Նա հայտարարել է, որ արտահերթ ընտրության առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին