Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի
		14.06.2024 . Միջազգային


Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իտալական Sky TG24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Դրանց մեջ այլ բան չկա, քան վերջնագրերը, որոնք եղել են նաև նախկինում»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Մոսկվայի առաջարկի ընդունումը կնշանակի տարածքային զիջումներ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը հավասար է հակամարտության սառեցմանը, սակայն հակամարտության սառեցում չի լինի։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին