Կեղտոտված և պղտորված խմելու ջուր Ախալցխայում
Ախալցխայում՝ Ռաբաթի թաղամասում, այսօր կեղտոտված ու պղտոր ջուր է հոսել։ Տեղի բնակիչներն ասում են, որ առավոտյան գործնականում չեն կարողացել խմել խմելու ջրից։
Միացյալ ջրամատակարարման ընկերությունից ասում են, որ ջրավազանը լվացվել և ախտահանվել է, ինչի հետևանքով բնակիչներին պղտոր ջուր է մատակարարվել:
Ընկերությունն ասում է, որ նախապես ծանուցումներ է ուղարկել հանրությանը: Իսկ բնակչությունը պնդում է, որ նախազգուշացում չի եղել։ Սա բնակեցված տարածք է, որտեղ բնակչությունը ջուրը դեռ ստանում է ժամանակացույցով։