Միրզոյանը շնորհավորել է Ջայշանկարին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Ջայշանկարին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ



Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներս գործընկերոջս և լավ ընկերոջս՝ Սուբրամանյամ Ջայշանկարին, արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով: Քանի որ մենք գտնվում ենք մեր երկրների միջև ընդլայնված երկխոսություն և ամրապնդվող կապեր հաստատելու ճանապարհին, ես ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքն այդ նպատակներին հասնելու համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում: