ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. ԱՄՆ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. ԱՄՆ ներկայացուցիչ


ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը այս պահին չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։

 

Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստության համակարգումը:

 

«Մենք ուսումնասիրում ենք այդ գաղափարը, դիտարկում դրա արդյունավետությունը»,- նշել է պաշտոնյան, հավելել, որ պատրաստությունը այդ դեպքում պետք է տեղի ունենա «Ուկրաինայի սահմաններից դուրս, Ուկրաինայի սահմանների մոտ»։