Հայաստանն իրատեսական մոտեցում է դրսևորում. Յաշար Գյուլեր 01.06.2024 . Տարածաշրջան
Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար հարկավոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրեն՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Յաշար Գյուլերն ընդգծել է՝ Անկարան ողջունում է կարգավորման գործընթացում կողմերի անկեղծ ջանքերը։
«Նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ է ասել, որ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, և այն չի կարելի բաց թողնել»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանն իրատեսական մոտեցում է դրսևորում: