Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին



Երդվյալ ատենակալները մեղադրական դատավճիռ են կայացրել Թրամփի գործով՝ ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեղադրանքի 34 դրվագներով։ Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին, սակայն, ըստ Washington Post-ի փորձագետների, այն դժվար թե բանտարկություն լինի։
Ամենայն հավանականությամբ, կընտրվի պայմանական պատիժ, ինչը նշանակում է, որ Թրամփը երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու համար իշխանություններից թույլտվության կարիք կունենա։
Թրամփին կարող են նաև տուգանել, բայց նա դեռ իրավունք ունի մասնակցել նոյեմբերի ընտրություններին և հաղթելու դեպքում լինել նախագահ։