Մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը խորացնելու համար. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են:
Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու համար»։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին