Թուրքիան կշարունակի աջակցել ադրբեջանական կողմին. Ֆիդան
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ամբողջ Հարավային Կովկասի համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստում։
Նա ողջունել է մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակելու բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ՝ նշելով, որ Թուրքիան կշարունակի աջակցել ադրբեջանական կողմին։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին