Սեմինար-քննարկում «Տոները Ջավախքում» թեմայով

Սեմինար-քննարկում «Տոները Ջավախքում» թեմայով

Մայիսի 15-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Տոները Ջավախքում.Ախալքալակի շրջան» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ այս ծրագիրը «Ջավախք» ՀԲՀԿ-ն արդեն 2-րդ տարին անընդմեջ իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով: Քննարկման նպատակը ծրագրում ներգրավված ջավախքցի ուսանող-կամավորներին հետազոտության մեթոդներ ուսուցանելն էր:«Ջավախք» ՀԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը (պ.գ.թ., դոցենտ) կամավորներին ներկայացրեց տարբեր տարիներին կազմակերպության կողմից ՀՀ-ում, Սփյուռքում և Ջավախքում մշակութային տարբեր ծրագրերի իականացման աշխատանքները և դրանց դրական ազդեցությունը սերունդների մշակութային արժեհամակարգի ձևավորման վրա՝ կարևորելով կրթության և կամավորական աշխատանքների կատարման դերը։ Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը (մ.գ.թ.) ներկայացրեց ծրագրի իրականացման փուլերը, գործողությունները և արդյունքները, ինչպես նաև մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները՝ հենվելով նախորդ տարվա փորձի վրա։ Ծրագրի մասնագիտական խորհրդատու, ազգագրագետ Գոհար Ստեփանյանը (պ.գ.թ.) ուսանողներին ներկայացրեց դաշտային հետազոտություն իրականացնելու խնդիրները և հիմնական մեթոդները, որոնք կիրառելի են ուսանողների կողմից դաշտային հետազոտությունների իրականացման ընթացքում։ Ծավալվեց խորը քննարկում առաջացած տարբեր հարցերի, ուսանողների կողմից արդեն իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Պլանավորվեցին նաև հաջորդիվ իրականացվող գործողությունները, ժամկետները և միջանկյալ արդյունքների ներկայացման ձևաչափերը։Կամավորների մի մասը քննարկմանը միացել էին առցանց:Պատրաստվել է նաև ծրագրի բովանդակային և տեխնիկական բնութագրերը պարունակող բուկլետ:Սեմինար-քննարկումը կազմակերպել էր ծրագրի համակարգող Մարինե Այվազյանը։