Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը
Ժողովրդավար մեսխեթցիների միության ներկայացուցիչ Ջաբա Նաթենաձեին մեքենայի անվադողերը կտրատել են, վրան գրաֆիտի են նկարել։
Ինչպես ասել է Նաթենաձեն՝ միջադեպը հավանաբար տեղի է ունեցել ուշ երեկոյան Վալեի կենտրոնում՝ ոստիկանության շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Առավոտյան նկատել է գրությունները։
Ջաբա Նաթենաձեն նրանցից է, ով ակտիվորեն դեմ է ռուսական օրենքին։ Նա Ախալցխայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչներից է։ Նա այս միջադեպը կապում է իր ակտիվության հետ։
Նաթենաձեն կասկածում է, որ մակագրություններն ու իր մեքենայի վնասը պատճառվել են «Վրացական երազանքի» Ախալցխայի գրասենյակի անդամների կողմից։
Ի՞նչ կարծիքի է Ախալցխայի քաղաքապետը, ով նաև «Վրացական երազանք»-ի Ախալցխայի գրասենյակի ղեկավարն է։
Իրակլի Լազարաշվիլին չի պատասխանում մեր զանգերին։ Դեպքի վայրում աշխատում էր ոստիկանության խումբը։ Մեքենան տարվել է փորձաքննության։