ՌԴ խաղաղապահները պաշտոնապես ավարտում են առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ խաղաղապահները պաշտոնապես ավարտում են առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Այսօր ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրների՝ միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներ: 
ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ տարածքում էր տեղակայվել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա: Ըստ փաստաթղթի՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ տարածքում պետք է մնար մինչև 2025 թ.: 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին