ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը կայցելի Ադրբեջան
		13.05.2024 . Միջազգային


ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի ու առևտրի նախարար Իեն Բորջը մայիսի 14-ին կայցելի Ադրբեջան։

Բաքվում նախարար Բորջը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ալի Հուսեյնլիի, ինչպես նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ։

Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի Ադրբեջանում ԵԱՀԿ գործունեությանը՝ ընդգծելով կազմակերպության շարունակական աջակցությունը տևական, կայուն խաղաղության և հակամարտությունների կարգավորման խթանմանը ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին