ԱՄՆ-ը Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում
		11.05.2024 . Միջազգային


ԱՄՆ-ը Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում։ Սպիտակ տան տվյալով՝ համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ նախագահը:
 
«Պետքարտուղարին լիազորում եմ Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել՝ պաշտպանական ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման և կրթության համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
 
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ փաթեթը կներառի Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ, Stinger զենիթային հրթիռներ, HIMARS համակարգի և հրետանու զինամթերք, Bradley զրահամեքենաներ և այլ տեխնիկա:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին