Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր Ջավախքում
Մայիսի 6-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության թիմը ի դեմս կամավորներ Տիրուհի Թորոսյանի և Համբարձում Սահարյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական
մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային «Տոները Ջավախքում» Ծրագրի շրջանակում մասնակցեց Ախալքալակի շրջանի Խանդո գյուղում իրականացվող Ծռատոնի միջոցառմանը։ Ծռատոնը Խանդո գյուղում ավանդաբար նշվում է ամեն տարի նույն օրը։ Տոնը ներառում է ավանդական մի շարք ծիսակատարություններ, որոնք փոխանցվելով սերնդեսերունդ, հիմնականում պահպանվել են։ Տոնին մասնակից ծրագրի կամավորները տոնի մասին զրույցներ ունեցան թիրախային տարբեր խմբերի հետ, որոնք կիսվեցին թե իրենց տպավորություններով, և թե տոնի վերաբերյալ ունեցած իրենց տեղեկատվությամբ:
Երգը, պարը, տոնավաճառը և ավանդական հյուրասիրությունը տոնի անբաժանելի մասն են կազմում: