Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթ կտրամադրի Ուկրաինային 27.04.2024 . Միջազգային
Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը Լվով այցելության շրջանակում հայտարարել է 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթի մասին, որը ներառում է փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:
«Մենք հասկանում ենք, որ սա տևական հակամարտություն է լինելու, վճռական ենք՝ կանգնելու Կիևի կողքին, որքան անհրաժեշտ է»,- ասել է Մառլզը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ համատեղ մամուլի ասուլիսում: