Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է. Խավիեր Կոլոմինա
		22.04.2024 . Տարածաշրջան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Երևանի ու Բաքվի համաձայնությունը սահմանի սահմանազատման գործընաթացը սկսելու հարցում:

«Ողջունում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Երկուսի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։

Ինչպես տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն է հայտարարել, դաշինքը վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին