ԵՄ-ին անդամակցելու դեպքում Վրաստանը կարող է վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը. Ղարիբաշվիլի

ԵՄ-ին անդամակցելու դեպքում Վրաստանը կարող է վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը. Ղարիբաշվիլի

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե Եվրամիությունը որոշի երկիրն ընդունել իր շարքերը: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:
«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա կարելի կլինի շատ հեշտությամբ չեղարկել այն, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նախօրեին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ օրինագիծը չի համապատասխանում Եվրամիության սկզբունքներին և կարող է հետևանքներ ունենալ երկրի՝ Միությանն անդամակցելու համար:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին