Խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումն իրականանում է ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ որոշմամբ. Հիքմեթ Հաջիև
«Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերել երկրի տարածքից։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրականացնելու համար»,- նշել Է նախագահի օգնականը։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին