Վրաստանի Ներքին գործերի նախարարություն- հանրահավաքի մասնակիցները ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում իրավապահները կկիրառեն օրենքով նախատեսված հատուկ միջոցներ
Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և դուրս չգալ օրենքով սահմանված հավաքների ու ցույցերի շրջանակներից։ Այս մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Ըստ ՆԳՆ պարզաբանման՝ եթե հանրահավաքի մասնակիցները չենթարկվեն ոստիկանների օրինական պահանջներին, դուրս գան խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված նորմերից, իրավապահները կկիրառեն հատուկ կարգուկանոնի պահպանման համար օրենքով նախատեսված միջոցներ. «Օրենքի խախտման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ՆԳՆ-ն օրենքի շրջանակներում կձեռնարկի համապատասխան իրավական գործողություններ»,- գրված է հաղորդագրությունում։
Վրաստանի խորհրդարանում քաղաքացիական կազմակերպությունների կողմից կազմակերպված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ ակցիան ընթանում է ժամը 19:00-ից։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը սկսել է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։