Վրաստանում ընդդիմադիր պատգամավորներին հեռացրել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումից
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցած ընդդիմադիր պատգամավորները հեռացվել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկման գործընթացից։
Կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու որոշմամբ՝ նիստերի դահլիճից հեռացվել է վեց պատգամավոր:
Օրինագծի քննարկումը սկսվել է այսօր՝ ապրիլի 15-ի առավոտյան, քննարկման ընթացքում դահլիճում իրավիճակը բազմիցս սրվել է:
Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ չնայած ընդդիմության հասցեին հնչող աղմուկին ու դիտողություններին, Անրի Օխանաշվիլին դահլիճից չի հեռացրել մեծամասնության անդամներից ոչ մեկին։ Բացի այդ, նա անջատել է օրենքը «ռուսական» անվանող պատգամավորների խոսափողը։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին