Մահացել է մոդելավորող Ռոբերտո Կավալին
		12.04.2024 . Միջազգային


Ֆլորենցիայում կյանքի 84-րդ տարում մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալին, հաղորդում է Corriere della Sera-ն:

Կավալին նորաձևության աշխարհում էր 1970-ականներից սկսած մինչև 2015 թ. իր անունով կոչված բրենդի իրավունքների վաճառքը:

Հաղորդվում է, որ մոդելավորողը երկար ժամանակ հիվանդ էր, վերջին օրերին նրա վիճակը վատացել է: Նրա հուղարկավորության տեղի ու ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին