Շվեդ պատգամավորը կոչ է արել հետևել Հարավային Կովկասի զարգացումներին և աջակցել Հայաստանին
		10.04.2024 . Տարածաշրջան


Աշխարհը պետք է շարունակի հետևել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին և համոզվի, որ Ադրբեջանի հրահրած էսկալացիան չի հանդուրժվի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը:

«Հանգստյան օրերին Ադրբեջանի զինվորականները կրկին մի քանի անգամ գնդակոծել են հայկական սահմանային դիրքերը։ Այդ վարքագիծը նման է կռիվ փնտրողի՝ իր ուժը ցույց տալու և պատասխան հրահրելու ռազմավարությանը, որը ցանկանում է օգտագործվել որպես արդարացում է՛լ ավելի շատ բռնություն գործադրելու համար»,- նշել է պատգամավորը Facebook-ի իր էջում:

Հելսբորնը նշել է, որ իր գործընկերների հետ կիսել է անհանգստությունը, որ Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում կհատի սահմանը։

«Արտաքին աշխարհը պետք է շարունակի հետևել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին և համոզվի, որ Ադրբեջանի էսկալացիան չի կրկնվի։ Չի կարելի ակնկալել, որ բռնակալ Ալիևը բարի կամքից ելնելով՝ ինչ-որ բանից ձեռնպահ կմնա»,- նշել է շվեդ պատգամավորը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին