Հայերը պետք է կարողանան խաղաղ ապրել Իսրայելում. Պետել
		05.04.2024 . Տարածաշրջան


Հայերը պետք է կարողանան խաղաղ ապրել Իսրայելում` X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը:

«Երուսաղեմի հայերը պարբերաբար ենթարկվում են ծայրահեղականների հարձակումներին, և այժմ նրանք դուրս են մղվում Իսրայելի ոստիկանության կողմից»,- նշել է Պետելը՝ մեկնաբանելով Կովերի պարտեզում սկսված տեղահանումը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքի վնասումը, հարձակումը հոգևորականների ու տեղացի հայերի վրա:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին