ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Զախարովա 03.04.2024 . Տարածաշրջան
Արևմուտքի ջանքերով ԵՄ առաքելությունը Հայաստանում էապես վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանուն դաշինքի նկատմամբ որոշակի պահանջ դրսևորելու, նրա անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտության՝ հսկայական գումարներ ներդնելով ռազմարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին: Միայն թե իրենք գումար չեն ներդնում, այլ Հայաստանին են կոչ անում ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում:
Նրանք բոլորին շատ բան են խոստացել, սակայն այն երկրները, որոնք կարողացան կանխել կեղծ ուղերձները, գոյատևեցին, նրանք, ովքեր չկարողացան կամ չուզեցին, ինչպես օրինակ՝ Ուկրաինան, փլուզվեցին»,- նշել է Զախարովան։