Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ
		02.04.2024 . Տարածաշրջան


Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ` նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին